Ավելի քան 33 000 զոհ. իրավիճակը` Թուրքիայում և Սիրիայում

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը, կիրակի հայտնել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։

 

Թուրքիայում, վերջին տվյալներով, զոհ է դարձել 29,6 հազար մարդ։  Ավելի վաղ հաղորդվում էր 24,6 հազար զոհվածի մասին։

 

Սիրիայում հաստատվել է 3,5 հազար զոհի մասին տվյալը։ ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել:

 

Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։  Այս երկրաշարժը հանգեցրել է լուրջ ավերածությունների ու զոհերի հարեւան Սիրիայում։

Քաղաքականություն

Պատահարներ