Հարսանիքի են պատրաստվել․ ինչ է կատարվել Սասունիկում և ինչու են 10 անձի տեղափոխել հիվանդանոց․ մանրամասներ

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում երեկ գազի արտահոսքից թունավորված ընտանիքը տուն է վերադարձել և այս պահին գնում են հարսանիքի մասնակցեն։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց հայտնել է Սասունիկի համայնքապետը։

 

Նշենք, որ երեկ Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները թունավորումով «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ 

 

«Մի քանի ընտանիք են, այսօր հարսանիքի են։ Բոլորով հավաքվել են մի տան մեջ, որ այսօր կազմակերպված լինեն։ Քիչ առաջ իրենց տան տղայի հետ խոսեցի, ասաց, որ կաթսան մի քանի ժամ միացրած է եղել ու տանը գազի հոտ է լցվել, ինչից էլ իրենց վատ են զգացել », - նշեց համայնքապետը։

 

Նշենք նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն:

Քաղաքականություն

Պատահարներ