Կրեմլն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կոչին` Ռուսաստան չայցելելու և այդ երկրից հեռանալու մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչն ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և այդ երկրից հեռանալու մասին նորություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են։

 

«Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, մեզ համար առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, որ երկրորդ քաղաքացիություն ունեն»,- ընդգծել է Պեսկովը։

 

Հիշեցնենք, որ  ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել իր քաղաքացիներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում, շտապ հեռանալ այդ երկրից:

Քաղաքականություն

Պատահարներ