Նոր մանրամասներ «Համմեր»-ի վարորդի գործից. ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացվել դատարան՝ «Համմեր»-ի վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 

 

Հիշեցնենք փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել էր հրազեն անվադողերի ուղղությամբ:

 

Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:

Քաղաքականություն

Պատահարներ