ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արգելում եմ, որ համայնքային բյուջեից շենքերի դռներ փոխելու համար գումար հատկացնենք»․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրակցության ժամանակ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ասաց, որ Երևան քաղաքում նոր վերելակներ տեղադրված շենքերում առկա է 60 մուտք, որտեղ դեռ դռներ տեղադրված չեն: Կարոյանը խնդրեց հանձնարարականը մեկ ամսով երկարաձգել, որ հասցնեն բոլոր դռները փոխել:

 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց, թե դա արդյո՞ք քաղաքային բյուջեի հաշվին է լինելու և նշեց․

 

«Չէ, ես արգելում եմ, որ համայքային բյուջեից դռներ փոխելու համար գումար հատկացնենք: Այսինքն վերելակը փոխենք, դուռը փոխենք: Անցած օրը մի քաղաքացի էր մոտեցել, ասում էր՝ մեր վերելակը փոխել են, բայց պատուհանները չեն փոխել: Այդպես չի լինում: Համատիրությունների հետ աշխատեք»,- ասաց քաղաքապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ