ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում բազմահազարանոց ցույցեր են. մարդիկ դժգոհ են Նեթանյահուի բարեփոխումներից

Երուսաղեմում և Թել Ավիվում տասնյակհազարավոր մարդիկ դուրս են եղել փողոց և բողոքում են Բենիամին Նեթանյահուի կառավարության առաջարկած իրավաբանական համակարգի բարեփոխումներից։ Վաղը օրինագիծը պետք է առաջին ընթերցմամբ քննարկվի Քնեսեթում։

 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ամբողջ երկրում նաև զանգվածային գործադուլներ են, որոնց, ըստ ԶԼՄ–ների, մինչև մեկ միլիոն մարդ է մասնակցում։

 

Բազմահազարանոց ցույցերը մեկնարկել են փետրվարի 13-ի առավոտյան։ 

 

Դատական նոր համակարգի բարեփոխումների առաջին մասը, որը հունվարի սկզբին առաջարկել է արդարադատության նախարար Յարվին Լևինը, կառավարությանը թույլ կտա վերահսկել դատավորների ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև կսահմանափակի Գերագույն դատարանի վերահսկողությունը հիմնական օրենքների նկատմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ