ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք «լրագրողի» արձագանքը, երբ երկրաշարժից տուժածներն ուղիղ եթերում փորձում են դժգոհել

Նայեք Ադըյամանում թուրք «լրագրողի» արձագանքը, երբ սպառնալիքի տակ է դրվում կուսակցության քարոզչական գիծը՝ «հնգամյա պլանը երեք տարում»։ Ինչպես հայտնում է Baghramyan26 - ը,  երկրաշարժից տուժածը ներխուժում է կադր՝ բողոքելով, որ 6 օր է օգնության են սպասում։ Նախ «լրագրողը» փորձում է տուժողին հեռու հրել և նրա ձայնը խլացնելու համար թաքցնել խոսափողը, բայց հասկանալով, որ ձայնը դեռ լսելի է, ամբողջությամբ փոխում են կադրը և անջատում խոսափողը։ 

 

Հիշեցնենք՝ փետրվարի 6 - ին և 7 - ին ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում և Սիրիայում։ Թուրքիայի մի շարք շրջաններում դեռևս երկրաշարժից 2 - 3 օր հետո դժգոհություններ կային, որ որոնողական աշխատանքները չեն մեկնարկել։ 

Քաղաքականություն

Պատահարներ