Թուրքական գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան․ ի՞նչ են պատմում գյուղացիները

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժները զգալի ավերածություններ են առաջացրել ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում: Մասնավորապես Մալաթիայի նահանգում Բյույուք մահալլե անունով փոքրիկ գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան: Գյուղի բնակիչներից մեկի խոսքով տները տարբեր աստիճանի վնասներ են կրել: Լեռնային գյուղում շատ տներ կանգուն են, սակայն դրանց մի կողմի պատը փլուզված է: Այս մասին գրում է ermenihaber-ը։

 

Բնակիչների մի մասն ապաստանել են մոտակա բնակավայրերում, գյուղում մնացածներն էլ նշել են, որ վրանների կարիք ունեն՝ չնայած -20 աստիճան ցրտի պայմաններում նույնիսկ վրանների տեղադրումն է բավական դժվար: 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով խախտվել է նաև գյուղը սնուցող աղբյուրների հունը: Ներկայումս ջուր է դուրս գալիս ընդամենը 1 աղբյուրից, այն էլ՝ քիչ ծավալով: 

 

Գյուղացիները պատմել են, որ փլատակների տակ մնացած 2 ընտանիքներից մեկին կարողացել են իրենց ուժերով ողջ դուրս բերել: Գյուղում ավերածությունները տեղի են ունեցել ցերեկային ժամերին տեղի ունեցած 2-րդ երկրաշարժի հետևանքով, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի շատ մարդկային կորուստներից: 

Քաղաքականություն

Պատահարներ