«Թուրքիայի կառավարությունը փորձում է թաքցնել իրական թվերը, առաջիկա օրերին զոհերի թիվը կտրուկ կաճի»․ Փոլաթ

Ֆրանսիայում Քրդական դեմոկրատական ​​խորհրդի ներկայացուցիչ Ագիթ Փոլաթն անդրադարձել է Թուքիայում գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհերի և վիրավորների թվին։

 

«Ցավոք, առաջիկա օրերին զոհերի թիվը կտրուկ կաճի։ Թուրքիայի կառավարությունը փորձում է թաքցնել իրական թվերը։ Խոսքը առնվազն 100 հազար մարդու մասին է, որոնք դեռ փլատակների տակ են։ Արդյունքներն ավելի քան աղետալի են»,-թվիթերյան իր էջում գրել է Փոլաթը։

 

Հիշեցնենք՝ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29605-ի:

Քաղաքականություն

Պատահարներ