ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի երկնքում տարօրինակ լուսավոր օբյեկտներ են հայտնվել

Չինաստանի երկնքում տարօրինակ լուսավոր օբյեկտներ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է «Ifeng News»-ը։

 

Լրատվամիջոցը հրապարակել է Հեյլունցզյան նահանգում ականատեսների նկարած կադրերը:

 

Ցիցիկար քաղաքի քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ զորավարժությունների մասին որևէ ծանուցում չի եղել։

 

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ամերիկյան օդապարիկները 2022 թվականի հունվարի 1-ից ավելի քան 10 անգամ հայտնվել են Չինաստանի օդային տարածքում։

 

Միևնույն ժամանակ ԱՄՆ զինվորականները հայտնել էին, որ մի քանի թռչող օբյեկտ են խոցել, բայց իրենք էլ չգիտեն՝ դրանք ինչ են եղել։ Օգտատերերը կարծում են, որ «չբացահայտված թռչող օբյեկտի» շուրջ աղմուկը հատուկ են ստեղծել, որպեսզի լրագրողների ուշադրությունը շեղեն «Հյուսիսային հոսքերի» հետ կապված իրավիճակից։

Քաղաքականություն

Պատահարներ