Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները նոր սառը պատերազմ չեն․ Բլինքեն

Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները նոր սառը պատերազմ չեն, քանի որ տարաձայնությունների պատճառը Ուկրաինան է, ոչ թե գաղափարախոսությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
 

«Սա հակամարտություն է բազմաթիվ երկրների և Ռուսաստանի միջև Ուկրաինայի շուրջ, և դա կապված չէ գաղափարախոսության հետ, ինչպես դա սառը պատերազմի ժամանակ էր», - ասել է նա «The Atlantic» ամսագրի կազմակերպած համաժողովում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկի1 տարին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ վաղը կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ 

 

«Վաղը ոչ միայն ԱՄՆ-ն կհայտարարի պատժամիջոցների նոր փաթեթի մասին, այլև Մեծ յոթնյակի բոլոր պետությունները»,- ասել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

 

Նուլանդի խոսքով՝ սահմանափակումներ կկիրառվեն նաեւ չինական ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, աջակցում են Ռուսաստանի Դաշնությանը։ Բացի այդ, այդ միջոցները վերաբերում են լրացուցիչ ռուսական բանկերին՝ կապված պատժամիջոցների շրջանցման հետ։

Քաղաքականություն

Պատահարներ