Փաշինյանը կմեկնի Գերմանիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա։ Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

 

Նշվում է, որ մարտի 2-ն նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Հաջորդ օրն էլ վարչապետին Բեռլինում գտնվող Բելվյու ամրոցի իր նստավայրում կընդունի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
 

Վերջին անգամ Փաշինյանը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։

 

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

 

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: 

 

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը: 

Քաղաքականություն

Պատահարներ