Չինաստանը 12 կետով ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ուղիները

Ռազմական գործողությունների դադարեցումը պահանջում է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և հարգել այլ երկրների անվտանգության շահերը։ Նման դրույթներ նշված են Ուկրաինայում իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին փաստաթղթում։

 

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր իր կայքում հրապարակել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ՉԺՀ-ի դիրքորոշման մասին հայտարարություն։ Փաստաթղթում կա 12 կետ։

 

«Հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից։ Մի երկրի անվտանգությանը չի կարելի հասնել այլ երկրների անվտանգության հաշվին», — նշվում է փաստաթղթում։

 

Չինաստանը նաև ընդգծում է, որ տարածաշրջանային անվտանգությանը հնարավոր չէ հասնել ռազմական բլոկների ընդլայնման կամ ամրապնդման միջոցով։ Չի կարելի անտեսել այլ երկրների անվտանգության օրինական շահերը, ասված է հայտարարության առաջին պարբերությունում։

 

Փաստաթղթում նվում է, որ ներկայումս անհրաժեշտ է «նպաստել եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետության կառուցմանը, հակադրվել սեփական անվտանգության ապահովմանը հասնելուն՝ մյուս երկրներին անվտանգությունից զրկելու ճանապարհով և կանխել առճակատման ճամբարների ստեղծումը»։

 

«Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամի լուծման միակ հնարավոր ճանապարհն են»,- ընդգծել են Չինաստանի ԱԳՆ-ում։

Նա նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է (...) պայմաններ ստեղծի և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար», և Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում։

 

Հայտարարության մեջ ասվում է, որ կարևոր է հրաժարվել միակողմանի պատժամիջոցների և ճնշումների պրակտիկայից, «որը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ կստեղծի նորերը»։

 

Չինաստանը նաև կոչ է արել Մոսկվային և Կիևին հնարավորինս շուտ վերականգնել երկխոսությունը։ Նրա պաշտոնական դիրքորոշմամբ՝ «պատերազմներում և հակամարտություններում հաղթողներ չկան», հետևաբար, իրավիճակում ներգրավված բոլոր կողմերը պետք է պահպանեն զսպվածություն, ռացիոնալություն, չսրեն հակասությունները և չկազմակերպեն սադրանքներ։ 

 

Չինաստանի ԱԳՆ-ն նշում է, որ «միջուկային զենքի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին պետք է դիմակայել, (...) ցանկացած պարագայում հակազդել ցանկացած երկրի կողմից կենսաբանական և քիմիական զենքի մշակմանը և կիրառմանը»:

 

Այս առնչությամբ հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է ապահովել ատոմակայանների անվտանգությունը, դիմակայել խաղաղ ատոմային օբյեկտների վրա զինված հարձակումներին՝ տեխնածին միջուկային վթարներից խուսափելու համար։

 

Չինաստանն «անընդունելի է համարում ուկրաինական ճգնաժամի հետագա սրումը»։ Ըստ փաստաղթղի՝ պետք է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային, որ որքան հնարավոր է շուտ վերսկսեն ուղիղ երկխոսությունը։

 

Փաստաթղթում նշվում է նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից զերծ մնալու կարևորությունը, ռազմագերիների հիմնարար իրավունքները հարգելու և գոյություն ունեցող համաշխարհային տնտեսական համակարգի աջակցությունը:

 

Քաղաքականություն

Պատահարներ