ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայութունը  հայտարարություն է տարածել.

 

Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) պարտավորեցնող որոշումը, որում ասվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

 

ԵՄ-ն շարունակում է անհանգստացած մնալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտներից և դրա հետևանքով տեղի խաղաղ բնակչության համար հումանիտար հետևանքներից: Միջանցքի օգտագործման հետ կապված Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։

 

ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների համաձայն։ Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարում ապահովելու կենսական անհրաժեշտությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ