Լրագրող Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։

 

Աննա Մարտիկյանը լրագրող է, նա Հանրային ռադիոյով վարում է  հեղինակային «Ծովահայեր» հաղորդումը։ Մարտիկյանը Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է։

 

Աննա Մարտիկյանը 10 տարի աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունում։

Քաղաքականություն