Պենտագոնի ղեկավարը բացահայտել է տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության չափը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 32 մլրդ դոլարի ռազմական օգնություն է փոխանցել Ուկրաինային, ասված է ամերիկյան պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

«Նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 32 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն է տրամադրել Ուկրաինային», - ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային գերազանցում է 14 միլիարդ եվրոն, նրա խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային ռազմական և հումանիտար աջակցություն է ցուցաբերում։ 

 

Միաժամանակ երկիրը մտադիր է ամեն ինչ անել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։

 

Մինչ այս Շոլցն ասել էր, որ ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել։

Քաղաքականություն

Պատահարներ