Փետրվարի 24-ին Պուտինն ուղերձով չի դիմի ռուսներին. Պեսկով

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսներին ուղղված ոչ մի ուղերձ չի նախատեսվում, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Անցյալ տարի՝ փետրվարի 24-ին, պետության ղեկավարը դիմել էր ռուսներին և հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է պաշտպանել Դոնբասի բնակիչներին։

 

Հարցին, թե այս տարի նախատեսված է արդյոք նախագահական որևէ ելույթ, Պեսկովը բացասական պատասխան է տվել:

 

«Ոչ»,- ասել է նա։

 

Հիշեցնենք՝ այսօր լրացել է ռուս-ուկրաինյական հակամրտության մեկ տարին։

Քաղաքականություն

Պատահարներ