ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին». Սեյրան Օհանյան

Ընդդիմության հիմնական բացթողումն այն է, որ չկարողացավ վերացնել ներկա իշխանություններին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

Օհանյանի դիտարկմամբ` ընդդիմադիր դաշտում ամբողջությամբ չստեղծվեց այն ուժը, որը կարող էր իրական դիմադրություն ստեղծել, իրական մեծ ներուժ լինել և թույլ չտալ իշխանություններին այլ քայլեր կատարել։

 

«Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ որոշումներ չեն ընդունում»,–ասաց նա:

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով` ողջ ընթացիկ բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ հայկական ղեկավարությունը չի թաքցնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրերը:

 

Մանրամասները`  տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ