Զելենսկին Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկներն անվանել է մտորումներ

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման պլանը, որն ավելի վաղ ներկայացրել էր Չինաստանը։

 

«Ինձ թվում է, որ սա չինական խաղաղության ծրագիր չէր, ոչ բանաձև և ոչ էլ հռչակագիր: Սա ինչ-որ բանի ենթակառուցվածք չէ: Ինձ թվում է, որ Չինաստանը ցույց տվեց իր մտքերն այս հարցում», - լրագրողներին ասել է Զելենսկին:

 

Նրա խոսքով՝ Պեկինի առաջարկներում կան մտքեր, որոնք ինքը չի կիսում, բայց կան նաև այնպիսիք, որոնք հարմար են Ուկրաինային, օրինակ՝ տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Կիևի համար կտրականապես անընդունելի է այն ծրագիրը, որը չի պարունակում Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին կետ։

Քաղաքականություն