Oդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

 

Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Փետրվարի 28-ին, մարտի 3-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև:

Քաղաքականություն