Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 

 

Հեռագրում ասված է. «Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել են Հունաստանում գնացքների ողբերգական բախման առաջին կադրերը։

Քաղաքականություն

Պատահարներ