ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել բարդ իրավիճակը․ ԱՀ պետնախարար

«Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ: Ստեփանակերտից ու շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ստացված արձագանքները մեզ ոգևորում և նոր ուժ են հաղորդում:

 

Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է, հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում:

 

Լիահույս եմ, որ նման կազմակերպվածությունն ու ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել, ապա նաև չեզոքացնել այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա վերջին պատերազմից հետո:

 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երիտասարդներին, ուսանողներին, օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր միասնականության կոչը անմիջապես վերածել են շոշափելի արդյունքների:

 

Ահա գործնականի վերածված առաջին քայլերը, կամավորականները բեռնաթափում և աջակցում են գարնանացան սերմերի բաշխման աշխատանքներին»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը

 

 

Քաղաքականություն