ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլոտովի կոկտեյլներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ․ իրավիճակը՝ Թբիլիսիում

Թբիլիսիում ոստիկանությունն այսօր կրկին օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ` ցուցարարներին ցրելու նպատակով։

 

Ցուցարարները կոտրել են խորհրդարանի պատուհանները եւ շենքի վրա հրավառ նյութեր և Մոլոտովի կոկտեյլներ նետել։ Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ։

 

Ավելի վաղ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները հայտարարել էին, որ պատրաստվում են մարդկային շղթայով շրջապատել Վրաստանի խորհրդարանը, իսկ վաղը՝ խոչընդոտել օրենսդիր մարմնի աշխատանքը։
 

Քաղաքականություն