ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում մոտ 35 հազար մարդ դուրս է եկել ցույցի, նրանք ներկայացրել են իրենց պահանջները և ժամանակ տվել

Վրաստանում շարունակվում է բողոքի ցույցը։ Թբիլիսիում, ըստ որոշ տեղեկությունների, հավաքվել է ընդհուպ մինչև 35 հազար ցուցարար։

 

Նրանք պահանջում են Խորհրդարանից հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև ազատ արձակել նախորդ օրը տեղի ունեցած ցույցի ընթացքում ձերբակալված մասնակիցներին։
 

«Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն Վրաստանի իշխանություններին մեկ ժամ է տվել այդ պահանջները կատարելու համար, հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։

Քաղաքականություն

Պատահարներ