Գերմանիայի կառավարության կայքը վերադարձրել է Շոլցի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսքը

Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մամուլի ասուլիսի տեքստային տարբերակը խմբագրվել է։ Գերմանիայի կանցլերը չի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից: Այդ մասին 24news-ը տեղեկացել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքից։

 

Խմբագրվել և հետ է վերադարձվել Գերմանիայի կանցլերի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին:

Քաղաքականություն

Պատահարներ