«Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել». ինչ վտանգ է տեսնում պատգամավորը

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ադրբեջանը բավականին ակտիվ քարոզչական նախապատրաստում է իրականացնում` «մարտի նետելով» բոլոր հաճախորդներին: 


Նպատակը միջազգային ընկալման ձևավորումն է առ այն, որ Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտավորությունները ոչ միայն չի կատարում, այլ նպաստում է վտանգավոր իրադարձությունների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել: 
 

Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել»:

Քաղաքականություն