Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել․ Վրաստանի ՆԳՆ

Այս տարվա մարտի 7-ին և 8-ին Ներքին գործերի նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցների կողմից խորհրդարանի շենքի մոտ անցկացված բողոքի ցույցի ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

 

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մի քանիսը կանգնել են դատարանի առջև, իսկ մնացածները ազատ են արձակվել քննչական մեկուսարանում գտնվելու ժամկետի ավարտից հետո։

 

«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննել մարտի 7-8-ը տեղի ունեցած բռնի իրադարձությունները՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Խորհրդարանի շենքի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակման և այլ բռնի գործողությունների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, բացահայտելու և ձերբակալելու նպատակով կատարվում են քննչական աշխատանքներ»,- նշված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ