Պապիկյանը` իր գնած նոր տան մասին

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է` անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ 


Նշենք, որ լրատվամիջոցներում հոդված է հրապարակվել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։ 


«Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել և որքան է եղել կանխավճարը, ինչպես նաև դա ինչի արդյունքում է գոյացել։ Կներկայացնեմ նաև` արդյոք այդքան աշխատավարձ եմ ստանում կամ հաշվիս այդքան գումար ունեցել եմ, թե ոչ։ Ամեն ինչ կհրապարակվի։ Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։ 


Հիշեցնենք, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին Պապիկյանի նոր ձեռք բերած բնակարանի մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել էր, որ շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։

Քաղաքականություն

Պատահարներ