Շվեյցարական խոշորագույն բանկի բաժնետոմսերը անկում են ապրել

Շվեյցարական Credit Suisse երկրորդ խոշորագույն բանկի բաժնետոմսերը մարտի 15-ին շվեյցարական ֆոնդային բորսայում սակարկությունների ընթացքում 30 տոկոսով անկում են ապրել հասնելով պատմական նվազագույնի, հայտնում է Reuters-ը։ 

 

Credit Suisse-ի բաժնետոմսերի ռեկորդային անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հիմնական բաժնետեր՝ Սաուդյան Արաբիայի ազգային բանկը, հրաժարվել է շվեյցարական բանկին լրացուցիչ ներդրումներով աջակցել՝ կարգավորող պահանջները չխախտելու համար։ Credit Suisse-ը դիմել է շվեյցարական բանկային կարգավորող մարմիններին աջակցության համար և խնդրել նրանց հրապարակել «խրախուսող հայտարարություն բանկի ֆինանսական առողջության մասին»: 

 

 

Թերթի տվյալներով՝ Եվրոպական կենտրոնական բանկը խնդրել է ԵՄ վարկային կազմակերպություններին իրենց ռիսկերի մասին հայտնել Credit Suisse-ին։ Credit Suisse-ի բաժնետոմսերը սկսել են նվազել մարտի 14-ին այն բանից հետո, երբ բանկը հրապարակեց 2022 թվականի հաշվետվությունը, գրում է Reuters-ը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Credit Suisse-ը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահսկողության «զգալի թույլ կողմեր» է հայտնաբերել և չի կարողացել կասեցնել հաճախորդների արտահոսքը։ 

 

Այսպիսով, հաշվետվությունները ցույց են տվել, որ 2022 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում հաճախորդները Credit Suisse-ից հանել են ավելի քան 110 միլիարդ շվեյցարական ֆրանկ (120 միլիարդ դոլար):

Քաղաքականություն