ԵՄ-ը կօգնի Ուկրաինային հաղթել Ռուսաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հաստատել են, որ իրենք կօգնեն երկրին հաղթել «Ռուսաստանի ագրեսիան»։  Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Զելենսկիին տեսաձայնագրությամբ լսելուց հետո մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը` ռուսական ագրեսիան տապալելու համար», - ասել է Մակրոնը։

 

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դաշնակիցները կշարունակեն օգնել նրան քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար մակարդակներում՝ ըստ անհրաժեշտության։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում ասել էր, որ իր երկրի համար անհրաժեշտ որոշումների ընդունումը ձգձգվում է։  Մասնավորապես, նա հայտարարել է Ուկրաինային հեռահար հրթիռների և ժամանակակից արևմտյան ինքնաթիռների մատակարարման հետաձգման մասին, նախագահը նաև նշել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետաձգման և «խաղաղության բանաձեւի գագաթնաժողովի» կազմակերպման մասին։

Քաղաքականություն