«Մարգարայի սահմանը նախկինում բացվել է մի պաշտոնյայի համար»․ Միրզոյան

ԱԺ–ում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հայտարարել է, որ Մարգարայի սահմանը նախկինում բացվել է դիպվածային։

 

«Անուններ չեմ ասի, բայց բացվել է՝ ոչ հանրային շահի համար, մի պաշտոնյայի համար է բացվել, օրինակ, իր մասնավոր ընկերության համար, ծանր տեխնիկայի ներկրմամբ, որովհետև այդ տեխնիկան Վրաստան տեղափոխելը ավելի թանկ կլիներ: Եղել է զանգ, միջնորդություն Թուրքիայի իշխանություններին, նրանք էլ մեծահոգաբար թույլ են տվել՝ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր ծանր տեխնիկան հայ-թուրքական սահմանով անցկացնի»,- ասել է Միրզոյանը։

Քաղաքականություն