Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու․ Սերժ Սարգսյան

Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։

 

«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը կամ ովքեր ռուսներին բացատրում էին, թե իրենք ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու», - ասել է նա:

 

Ըստ Երրորդ նախագահի, եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, արդեն ՀՀ իշխանությունների խնդիրը չէ միայն, այլ ՀՀ քաղաքացիների, բոլորի անվտանգության խնդիրն է։

 

«Այնպես որ, սա այն տեղն է, որտեղ շատ երկար մտածել պետք չէ և պետք է ճիշտ որոշում կայացնել»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Քաղաքականություն