Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանը և Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար։
 

Նա նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին։

 

Էրդողանը վստահ է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել՝ հիմնվելով Սոչիում համաձայնեցված տնտեսական համագործակցության վրա։

Քաղաքականություն