ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արեգակի վրա Երկրի չափերը 20 անգամ գերազանցող խոռոչ է հայտնաբերվել

Արեգակի մակերևույթին հայտնաբերվել է նոր պսակային խոռոչ, որը 20 անգամ գերազանցում է Երկրի չափերը: Այս մասին հաղորդում Է Daily Mail-ը՝ հղում անելով ՆԱՍԱ-ին:

 

Դրանից դուրս եկած պլազմայի հոսքը շարժվում է ժամում 2,9 մլն կիլոմետր արագությամբ։ Արևային քամին մեր մոլորակ կհասնի մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին։ Նա մագնիսական փոթորիկ կառաջացնի։ Ընդ որում, կանխատեսումների համաձայն, պլազմային հոսքի մեծ մասը կանցնի երկրագնդով, եւ փոթորիկը ուժեղ չի լինի:


Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ