Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի ՊՆ սերվերները

Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության սերվերները, հարձակման արդյունքում գողացել են պաշտոնյաների և գործող զինծառայողների տվյալները: Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։


Նրանց տվյալներով ՝ մայիսի 7-ին Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչները կիբերհարձակման հետ կապված հայտարարությամբ հանդես կգան խորհրդարանում: Միևնույն ժամանակ, Sky News-ը հստակեցնում է, որ բրիտանական իշխանությունները չեն պատրաստվում ուղղակիորեն մեղադրել Չինաստանին չարամիտ գործողությունների համար:


Նշվում է, որ կոտրվել են աշխատավարձերի մշակման համակարգերը, ինչի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների, ինչպես նաև գործող և նախկին զինծառայողների անձնական տվյալներին, ներառյալ բանկային տվյալներին:


Հեռուստաալիքը նշել է, որ կիբերհարձակման փաստով գերատեսչական հետաքննություն է սկսվել։ Առայժմ բրիտանական կողմը հիմքեր չունի ենթադրելու, որ խոսքը զինծառայողների անձնական տվյալներին լայնածավալ չարտոնված հասանելիության մասին է։



Քաղաքականություն