Տուժածներ չկան․ մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի ուղևորներ,
Տեղեկացնում ենք,որ այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել Երևանի ալրաղացի շենքի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա դրանով իսկ անհնարին դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք,որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։

Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։ 

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

Քաղաքականություն

Պատահարներ