«Դա անհնար է կարդալ». Մասկը՝ The New York Times-ի մասին

Գործարար Իլոն Մասկը The New York Times թերթի հրապարակումները որակել է որպես անհետաքրքիր քարոզչություն: Նման գնահատական նա տվել է Twitter-ի իր էջում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«The New York Times-ի իրական ողբերգությունն այն է, որ նրանց քարոզչությունը նույնիսկ հետաքրքիր չէ: Դա անհնար է կարդալ: Նրանք շատ ավելի իրական հետևորդներ կունենային, եթե հրապարակեին միայն իրենց լավագույն հոդվածները», - գրել է Մասկը։

 

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ The New York Times-ը չի վճարի սոցիալական ցանցում հաշիվների վերիֆիկացիայի համար:

Քաղաքականություն

Պատահարներ