Կիևի դատարանը տնային կալանք է կիրառել եկեղեցու բարձրաստիճան սպասավորի նկատմամբ

Կիևի դատարանը որոշում է կայացրել տնային կալանք կիրառել եկեղեցու բարձրաստիճան սպասավորի նկատմամբ, քանի որ վերջինս արդարացրել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, ինչը Ուկրաինայում համարվում է քրեական հանցագործություն:

Դատարանի որոշմամբ՝ միտրոպոլիտ Պավելի նկատմամբ սահմանվել է տնային կալանք. նա պետք է կրի էլեկտրոնային թևնոց, հայտնում է Associated Press գործակալությունը: Հոգևորականը, սակայն, չի ընդունում մեղքը:
 

Նա տնային կալանքի տակ պետք է մնա 60 օր:

Քաղաքականություն

Պատահարներ