ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում կանաց գլխին յոգուրտ են լցրել, այնուհետև՝ ձեռբակալել

Իրանում երկու կանանց վրա, ովքեր հրաժարվել են իրենց վարսերը փակել հասարակական վայրում, յոգուրտ են լցրել, ապա՝ ձերբակալել։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խանութում մոտենում երկու գնորդների և զրուցում նրանց հետ։ Հետո դարակից յոգուրտ է վերցնում ու լցնում նրանց գլխին։

 

Իրանի դատական ​​համակարգը հայտնել է, որ կանայք ձերբակալվել են հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։

Միաժամանակ, տղամարդուն ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար։
 

Խանութը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակվել է այն բանից հետո, երբ սեփականատերը վիճաբանության մեջ է մտել հարձակվողի հետ։ 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ստիպված է եղել «բացատրություն տալ» դատարանում։

 

Քաղաքականություն

Պատահարներ