Այսօրվանից բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները․ Երևանի քաղաքապետարան

«Այսօրվանից բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները». տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է, որ մեկնարկել են նորոգման աշխատանքները։

 

Ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ Գրիգորյանն անդրադարձել է Նորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջի փողոցին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքներին։ Գրիգորյանը հայտարարել է, որ շինարարական մրցույթի բացումը կլինի մայիսի 2-ին. «Քանի որ սա ոչ թե միջին նորոգում է, այլ հիմնանորոգման աշխատանքներ, ճանապարհի ամբողջական նախագծում պետք է իրականացվեր, որի պատճառով էլ աշխատանքները ձգձգվեցին»։ 

 

Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում 1.5 կմ ճանապարհի մասին է։

Տիգրան Ավինյանը զգուշացրեց ժամկետների նկատմամբ ուշադիր լինել. «Լավ է՝ միշտ ավելի երկար ժամկետ ասել, քան ասել ու չանել»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ