Զոհեր, մեծ թվով պատահարներ․ Փարիզում կդադարեցվի էլեկտրական սկուտերների վարձույթը․ քաղաքապետ

Սեպտեմբերի մեկից Փարիզում կդադարեցվի էլեկտրական սկուտերների վարձույթը, այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն: 

 

Փարիզում առաջին անգամ նման հանրաքվե է անցկացվել: Քվեարկությանը մասնակցել է 103 հազար ընտրող` 1,3 միլիոն ձայնի իրավունք ունեցող փարիզցիներից: Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության պայմանների անհրաժեշության նպատակով։ 2022 թվականին Փարիզում տեղի է ունեցել 456 միջատեպ, որոնց հետևանքով մահացել է 3 մարդ: Արգելքը, սակայն չի վերաբերվի այն քաղաքացիներին, ովքեր ունեն անձնական էլեկտրասկուտերներ:

Քաղաքականություն

Պատահարներ