Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը մղվում է հանուն եղբայրական մտերմության վերականգնման. Վասիլիյ Լիվանով

Ռուս դերասան, ռեժիսոր և գրող Վասիլիյ Լիվանովը ռուսական «Жизнь и судьба» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ համոզված է, որ վաղ թե ուշ ուկրաինացիների և ռուսների միջև կվերականգնվի եղբայրական մտերմությունը: Նա նաև հավելել է, որ հենց դրա համար էլ տեղի է ունենում պատերազմը:

Իրեն խորապես հավատացյալ անձնավորություն համարող հայտնի դերասանին հարց ուղղվեց.

-Կգա ՞ ժամանակը, երբ ուկրաինացիներն ու ռուսները նորից եղբայրանան:

«Դա չի կարող չգալ: Ճշմարտությունը մեր մտերմության մեջ է, այլապես ճշմարտություն չկա, և մենք պայքարում ենք ուկրաինացի ֆաշիստների դեմ առաջին հերթին մեր եղբայրական մտերմության համար», - ընդգծել է Վասիլիյ Լիվանովը:

Քաղաքականություն