6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում

Պանամայի հարավային ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

 

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեյվիդ քաղաքից 94 կմ հարավ՝ մոտ 82 հազար բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել։

Քաղաքականություն