Հայ-ադրբեջանական սահմանին կրակի ինտենսիվությունը որոշակի թուլացել է. ՀԺ

«Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանի ԶՈՒ-ն Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում շարունակում է սադրանքը: Մեր տեղեկություններով, սակայն, կրակի ինտենսիվությունը որոշակի թուլացել է: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել»։

 

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

 

Ըստ տարածվող լուրերի` ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։ Բայց պաշտոնապես զոոհերի թիվը ՀՀ ՊՆ-ի կողմից չի հաստատվել: 

Քաղաքականություն

Պատահարներ