Խոր մտահոգություն ենք հայտնում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղի վրա ադրբեջանական կողմի զինված հարձակման առնչությամբ:

 

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի Տեղ բնակավայրի շրջանում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ Սա հիշեցում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և մենք կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

 

Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար: Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:

 

Առաքելությունը կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- նշվում  է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ