ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հակադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե իրենց օրոք բանակն ուժեղ ու մարտունակ է եղել։ Նա հիշեցրել է Ս. Սարգսյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունները, որ եթե ԼՂ խնդրով չգնան փոխզիջումների, երգելու են «Ստեփանակերտ-Ստեփանակերտ», ինչպես երգում են «Կարս-Կարս»․ «Բա եթե այդքան ուժեղ ու մարտունակ էր այդ ժամական բանակը, ինչի էին երգելու 

Ստեփանակերտ-Ստեփանակերտ։ Ուժեղ բանակի պայմաններում ոնց որ թե ուրիշ երգ պետք է երգեինք․ չեմ ուզում վերնագիրը բարձրաձայնել»։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որևէ զինվոր չի լսել, որ 44-օրյա պատերազմում զենքի պակաս է եղել. «Ընդհակառակն, որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լի պահեստները թողել ու փախել են։ Հերիք ա, ամեն ինչին չափ, սահման կա։ Չենք տեսել կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն էին հրապարակում՝ պահեստներում լիքը զենք։ Իսկ 2016թ. չենք հիշում ինչ խոսակցությունների մասին էր խոսք գնում, նույնիսկ վարչապետն այս երկրի ամբիոնից ասում էր, թե դիզվառելիքի կամ չգիտեմ ինչի խնդիր է եղել։ Հետո հասկացան, ծածկադմփոց արեցին»։

 

Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանությունները չեն պատկերացնում կառավարման այլ ձև, քան ղեկավարվել դրսից ու երկրում եղածը սեփականաշնորհել, ապօրինի գույք դարձնել. «Մեր ամբողջ սպայական դասը իրենք կոտրել են, կոտրել են բարոյապես, և այսօր մենք դրա հետևանքները կրում ենք»։

Քաղաքականություն

Պատահարներ