ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլորված հայ զինվորը ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել էր ՀՀ. Փաշինյան

ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հիշել է այն դեպքը, երբ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր, որի արդյունքում պարզվել էր, որ ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել է ՀՀ։ 

 

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր ու մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր, ապա 24 ժամ անց վերադարձավ։ Երբ դիտարկում ենք նրա մոլորվելու վայրը, պարզվել է, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել ու ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել վերադարձել է Հայաստան։ Ըստ ամենայնի, նա հետախուզական առանձնահատուկ հմտություննե է ունեցել։ Նկատի ունեմ՝ տեղանքի առանձնահատկություններից ու կտրտվածություններից ելնելով՝ կարող է այդպիսի դեպք լինել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ