ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսուցչի պատվերով ավագ դասարանի աշակերտները բռնաբարել են ավելի փոքրերին. ՌԴ

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Դոնեցկում գտնվող Սվերդլովսկի շրջանի թիվ 124 հատուկ դպրոցում ուսուցչի հովանավորությամբ բարձր դասարանի աշակերտները բռնաբարել են ցածր դասարանի աշակերտներին ` իրենց վատ պահվածքի համար։  Բռնությունը գործադրել են պարբերաբար: 

 

Տեղեկությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 13-ամյա աշակերտը փախել է և ամեն ինչ պատմել մորը։ Տարածվող տեսանյութում տղան պատմում է, որ  76-ամյա ուսուցիչ Ալեքսանդր Կ.-ն խիստ պատիժ է սահմանել: Եվ հանցակից է ընտրել  ավագ դպրոցի երկու 15-ամյա աշակերտներին` Դանիլային և Անտոնին, որպեսզի նրանք «կրթելու» կամ ինչպես իրենք են անվանում «դաստիարակեն»:

 

Տուժածի  մայրն ասում է, որ վարչակազմը տեղյակ է, թե ինչ է կատարվում, բայց ոչ մի կերպ չի արձագանքում։ Քննչական կոմիտեն արդեն ստուգում է կատարում, քրեական գործ է հարուցվել «Սեռական բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ» հոդվածով։ Դպրոցի տնօրենին ազատել են պարտականություններից, բռնաբարողներից մեկին բերման են ենթարկել, երկրորդին որոնում են:

 

Մանրամասները` տեսանյութում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ