Արցախում բնակիչների ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական գործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ