ՏԵՍԱՆՅՈՒԹ. Starship տիեզերանավի՝ այսօր նախատեսված թռիչքը տեղի չունեցավ

SpaceX ընկերության Starship տիեզերանավի՝ այսօր նախատեսված թռիչքը տեղի չունեցավ առաջին փուլի հետ կապված անսարքության պատճառով, որի մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին ուղիղ եթերում։

 

Starship-ը կրկին թռիչքի պատրաստելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 48 ժամ։

 

Սա արդեն երկրորդ անգամն է, որ հետաձգվում է Starship-ի արձակումը․ նախորդը նախատեսված էր ապրիլի 10-ին, սակայն ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը մեկնարկի ամսաթիվը տեղափոխել էր այսօր։

Տիեզերանավի արձակման նախօրեին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, խոսելով իր ակնկալիքների մասին, ասել էր, որ այս անգամ հավանաբար, չի հաջողվի ուղեծիր դուրս գալ։

 

Ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ունի հաջողություն ասելով, Մասկը պատասխանել էր, որ «այն ամենը, ինչի հետևանքով արձակման հարթակը չի պայթի, հաղթանակ կհամարվի»:

 

Բազմակի օգտագործման այս տիեզերական համակարգը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ): Այն պետք է ուղեծիր դուրս բերի մինչև 150 տոննա օգտակար բեռ: SpaceX-ի համար, սա, առաջին հերթին, արագ և մատչելի գնով Երկրի ուղեծրում կապի արբանյակների իր ցանցը (Starlink) մեծացնելու հնարավորություն է։ Ընկերությունը նախատեսում է նաև զբոսաշրջային թռիչքներ կազմակերպել Լուսնի շուրջը, ինչի համար որոշ միլիոնատերեր արդեն տոմսեր են ամրագրել։

Քաղաքականություն

Պատահարներ